Նորվեգիայում ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել, որում գտնվել է անձնակազմի չորս անդամ, հայտնում է Նորվեգիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը։
«Ամերիկյան օդանավը անհետացել է Բոդոյից հարավ, Նորվեգիայի հյուսիսում եղանակային վատ պայմաններում, ասվում է տարածաշրջանային արտակարգ ծառայությունների հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ ինքնաթիռի անձնակազմը մասնակցել է ՆԱՏՕ-ի «Սառը պատասխան» զորավարժություններին։ «Մենք գտանք կործանված ինքնաթիռը։ Մենք օդանավում կենդանության նշաններ չտեսանք»,- Reuters-ին ասել է Նորդլենդի ոստիկանության շտաբի պետ Բենթ Էյլերցենը։