Ռուս գործարարների դեմ պատժամիջոցները մոտ ապագայում դժվար թե չեղարկվեն. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրուսը կարծում է, որ ռուս գործարարների դեմ պատժամիջոցները մոտ ապագայում դժվար թե չեղարկվեն։ Այդ մասին նա ասել է The Times-ին տված հարցազրույցում։
«Անհավանական դժվար է պատկերացնել, քանի որ ռուս օլիգարխները «թույլ տվեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անել այն, ինչ անում է»,-ասել է նա:
Նախարարը նաև հավելել է, որ գործարար Ռոման Աբրամովիչը, ով հայտնվել է պատժամիջոցների տակ, դժվար թե կարողանա վերադառնալ Միացյալ Թագավորություն։
Թրուսն ընդգծել է, որ Արևմուտքը պետք է շարունակի պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա։