Հրապարակվել է ուկրաինացի զինվորականների կողմից «Տոչկա-Ու»-ի արձակման տեսագրությունը
Լուգանսկի ժողովրդական հանրապետության ՆԳ նախարարի ղեկավարի օգնական Վիտալի Կիսելյովը հրապարակել է ուկրաինական զորքերի կողմից «Տոչկա-Ու»-ի արձակման տեսանյութը։ Նրա կարծիքով՝ դա ապացուցում է ուժայինների կողմից կասետային պայթուցիկների կիրառումը, որն արգելված է։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Տեսանյութում չերևացող անձի ձայնի հնչում է ուկրաիներեն․ «Դե ինչ «․․․», պատրա՞ստ եք նոր հրկիզումների։ Որպեսզի ավելի շատ մարդիկ մեռնեն։ Որովհետև դա մեկ-երկու հեկտար է
ԼԺՀ ՆԳՆ ղեկավարի օգնականի խոսքով՝ «մեկ կամ երկու հեկտարը» նշանակում է, որ հրթիռը հագեցած է կասետային մարտագլխիկով, ինչն արգելված է պատերազմի կանոններով և միջազգային կոնվենցիաներով։
«Այս տեսանյութը վկայում է ռազմական հանցագործության և ցեղասպանության մասին»,- ամփոփել է Կիսելևը։ Նրա խոսքով՝ գրառումը թվագրված է մարտի 17-ով։