Պատերազմի մեկնարկից մինչև այսօր Ուկրաինայից հեռացել է ավելի քան 3,2 միլիոն մարդ
Ռուսական գործողության սկզբից ի վեր Ուկրաինայից հեռացել է ավելի քան 3,2 միլիոն մարդ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Շաբիա Մանտային։
«Վերջին թվերը կազմում են 3,27 միլիոն փախստական»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ փախստականների ընդհանուր թվից Ռուսաստան է ժամանել 184 563-ը։ Միաժամանակ Լեհաստան է ժամանել գրեթե 2 միլիոն փախստական։
Համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը պարզաբանել է, որ խոսքը փետրվարի 24-ից Ուկրաինայից հեռացած մարդկանց մասին է։