«Եթե հանկարծ մորթ եղավ, ՌԴ-ն որոշակի լիցենզիաներ չտվեց, մեզ մոտ կլինի անասունների գլխաքանակի մեծաքանակ անկում․ տնտեսագետ (տեսանյութ)
Այս խնդիրն ավելի գլոբալ է, քան պատեկարցնում եք: Այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց տնտեսագետ Հարություն Մնացականյանը։ Նա վստահեցնում է, որ այսօր մենք անասնապահության ոլորտում խնդիր ունենք, հացի խնդիր չի լինելու։
«Հայաստանը տարեկան ներմուծում է մոտ 150-160 հազար տոննայից ավելի անասնակեր՝ եգիպտացորեն, գարի և այլն։ Եթե հանկարծ մորթ եղավ, ՌԴ-ն որոշակի լիցենզիաներ չտվեց, մեզ մոտ կլինի անասունների գլխաքանակի մեծաքանակ անկում, ինչն ավելի բացասական հետևանք է ունենալու, քան կարճաժամկետ՝ հացի խնդիրը, որովհետև անասունների վերականգնումն ավելի դժվար է լինելու, դրա համար մի քանի տարի է պետք լինելու»,- ասաց տնտեսագետը։