Եվրահանձնաժողովը մի քանի ամսից կորոշի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը․ Զելենսկի
Եվրահանձնաժողովը մի քանի ամսվա ընթացքում կորոշի Ուկրաինային Եվրամիությանն անդամակցելու հարցը։ Ինչպես հայտնում է TACC-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ զրույցից հետո։
«Ես առարկայական զրույց եմ ունեցել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։ Եվրահանձնաժողովի կարծիքը Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության դիմումի վերաբերյալ կպատրաստվի մի քանի ամսվա ընթացքում»,- գրել է Զելենսկին Twitter-ում