Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել նույնիսկ վաղը կամ մյուս օրը․ Ուկրաինայի ԱԳՆ
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հենց որ ՌԴ ղեկավարը պատրաստակամություն ցուցաբերի։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով դիվանագետի հետ «Ուկրաինսկա պրավդա»-ին տված հարցազրույցին։
«Եթե Պուտինը պատրաստ է նման հանդիպման, ապա բառացիորեն նույնիսկ վաղը, նույնիսկ մյուս օրը։ Նախագահ Զելենսկին պատրաստ է այս հանդիպմանը»,- պատասխանել է դիվանագետը այն հարցին, թե երբ կարող է կայանալ քաղաքական գործիչների հանդիպումը։
Կուլեբան նշել է, որ Զելենսկին հստակ դիրքորոշում է ձևակերպել բոլոր հարցերի վերաբերյալ, և որ Ուկրաինան պատրաստ է այս խոսակցությանը։
Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ տարբեր երկրներ միմյանց միջև մրցում են այս հանդիպումն ավելի կոշտ անցկացնելու իրավունքի համար, քան Օլիմպիական խաղերի համար։