Բայրամովն օկուպացված Շուշիում ելույթ է ունեցել Ադրբեջանի և ՄԱԿ-ի միջև հարաբերությունների 30-ամյակին նվիրված հանդիպման ժամանակ
Պատերազմի ավարտից հետո Ադրբեջանն սկսեց լայնածավալ շինարարություն և վերակառուցում ազատագրված տարածքներում, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը օկուպացված Շուշիում՝ Ադրբեջանի և ՄԱԿ-ի միջև հարաբերությունների 30-ամյակին նվիրված հանդիպման ժամանակ։
«Ազատագրված հողերի վերականգնման հիմնական խոչընդոտն այդ տարածքների ականապատումն է։ Սա կանխում է ներքին տեղահանվածների անվտանգ վերադարձը և արագ վերականգնումը: Ուրախալի է, որ ՄԱԿ-ի կառույցների ներկայացուցիչներն այցելել են այս շրջաններ և իրենց աչքերով տեսել կատարվածի հետևանքները։ Հուսով ենք, որ այս առաքելությունները կարտացոլեն այն, ինչ տեսել են իրենց զեկույցներում և կոնկրետ առաջարկներ կանեն։ Իհարկե, այս զեկույցներն աննկատ չեն մնա Ադրբեջանի կառավարության կողմից կարճ ժամանակում կատարած աշխատանքից»,- Բայրամովի խոսքերը մեջբերում է ԱՊԱ-ն: