ԱՄՆ-ը «քայլեր կձեռնարկի», եթե Չինաստանն աջակցի Ռուսաստանի գործողություններին Ուկրաինայում․ ԱՄՆ պետքարտուղար
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիջյանը, մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենի խոսքերը, որ ԱՄՆ-ը «քայլեր կձեռնարկի», եթե Չինաստանն աջակցի Ռուսաստանի գործողություններին Ուկրաինայում, ասել է, որ Չինաստանը հավատարիմ է անկախ դիրքորոշմանը ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ։ Այս մասին գրում է РИА «Новости» գործակալությունը։
«Ինչ վերաբերում է ուկրաինական խնդրին, Չինաստանը միշտ օբյեկտիվ և արդարացիորեն անկախ դատողություններ է կայացրել՝ հիմնվելով գործի էության վրա»,- ասել է դիվանագետը:
ԱԳՆ խոսնակը հավելել է, որ ԱՄՆ-ում որոշ մարդիկ կեղծ տեղեկություններ են տարածում և ճնշում գործադրում Չինաստանի վրա, ինչը չի նպաստում ճգնաժամի կարգավորմանը։