Մակրոնը մտադիր է մոտ ժամանակներս կրկին խոսել Պուտինի հետ
Ֆրանսիայի կառավարության խոսնակ Գաբրիել Աթալը հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է մոտ ժամանակներս զրուցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին գրում է Tacc-ը՝ հղում տալով BFM հեռուստաալիքին։
«Հանրապետության նախագահը շուտով հնարավորություն կունենա կրկին խոսել Ռուսաստանի նախագահի հետ»,- ասել է Աթալը։
Կառավարության խոսնակն ասել է, որ տեղեկություն չունի, թե կոնկրետ երբ է լինելու խոսակցությունը։
«Չգիտեմ՝ դա կլինի այսօր, թե առաջիկա օրերին»,- հավելել է ներկայացուցիչը։