Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Վազող տողեր

Եթե Հայաստանում կա 200 հազար մարդ, որ ուզում է պետություն ունենալ և հայկական Արցախ, ուրեմն անպայման ունենալու ենք. Վահե Հովհաննիսյան

Հայկական օրակարգ. Հանրային վերնախավի անելիքը «խաղաղության դարաշրջանում»: Գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հանրային գործիչների և մտահոգ հասարակության շերտը իշխանությունից սպասելիք չունի։ Վերաբերմունքը իշխանության հանդեպ հստակ է։ 

Կա՞ սպասելիք ընդդիմությունից. իհարկե կա։ Ի վերջո, սա հիմնականում ընդդիմությանը ձայն տված ու շատ հարցերում ընդդիմությանը մեծապես օգնած շերտն է։

Անմիջապես ծագում է երկու հարց.

1. Կա՞ երաշխիք, որ ընդդիմությունը միայնակ կիրականացնի սպասելիքները։ Իհարկե չկա։

2. Ի՞նչ ենք հասկանում ընդդիմություն ասելով։ Որքանո՞վ են արդյունավետ ընդդիմության այսօրվա ձևաչափերը։

Այս պայմաններում հանրային գործիչների, հանրային դեմքերի դերակատարումը շեշտակի մեծանում է։ Ուզում եմ ընդգծել՝ խոսքը տարբեր ոլորտների (քաղաքագիտական, փորձագիտական, պրոֆեսորադասախոսական, մշակութային և այլն և այլն) հանրային այն դեմքերի մասին է, որոնք որպես կանոն ունենում են քաղաքացիական դիրքորոշում։

Ի՞նչ խնդիրներ պետք է լուծի հանրային վերնախավը այս ճակատագրական պահին։

Խնդիր առաջին.

Ճնշում իշխանությունների վրա, ստիպել՝ բացել փակագծերը. ի՞նչ եք խոսում, ի՞նչ եք բանակցում, ի՞նչ է քննարկվում, ինչի՞ն եք արդեն համաձայնություն տվել, ի՞նչն եք գաղտնի պահում և այլն։ Հայ ժողովրդի և մեր պետության ճակատագիրը չի կարող որոշվել փակ սենյակներում՝ մի քանի հոգով։ Մենք մեկ անգամ, լսել ենք՝ «ինչ պետք է, այն էլ բանակցում ենք» ձևակերպումը, որի հետևանքը ազգային աղետն էր։ Երկրորդ անգամ նույնը բանը չի կարելի թույլ տալ։ Ուրեմն պետք է ահռելի ճնշման ալիք բարձրացնել՝ բացել փակագծերը, և դա հենց հանրային դեմքերի առաքելությունն է։

Խնդիր երկրորդ

Սկսել միջընըտրազանգվածային երկխոսություն։ Սա այն հարցը չէ, որը պետք է բաժանի մեր հասարակությանը, աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդին։ Հայկական ռեսուրսի վերականգնումը պետք է սկսել երեք խոշոր ընտրազանգվածների հաշտեցմամբ՝ Նիկոլին ձայն տված 680 հազարի, Նիկոլին մերժած 400 հազարի և տանը մնացած 800 հազարի. նրանք բոլորն ունեն նույն հայրենիքը, որը հիմա պատմական վտանգի առաջ է։ Ու հիմա հանրային գործիչների խնդիրն է՝ սկսել այդ երկխոսությունը և նպաստել թշնամանքի ու բարիկադների քանդմանը։ Մենք ուրիշ ճանապարհ չունենք։ Ով կանի հակառակը՝ աշխատում է Էրդողան-Ալիև զույգին համահունչ։

Խնդիր երրորդ

Տալ մեզ սպառնացող ռիսկերի հստակ ձևակերպումները, նշել կարմիր գծերը, որոնք իրավունք չունենք անցնել, տալ առաջիկա տարիների համար Հայաստանի և Արցախի՝ մեր հայրենիքի տեսլականը։

Այսօր ժողովրդի 90 տոկոսը չի հասկանում, թե խոսքն ինչի մասին է։ Չի հասկանում, որ մեզ սպառնում է հայաթափ Արցախ ու անդեմ Հայաստան՝ թուրք-ադրբեջանական միջին բիզնես սպասարկող հայկական ռեզերվացիայի կարգավիճակ։ Հանրային դեմքերը, օգտագործելով իրենց ճանաչվածությունը, հեղինակությունը, պետք է ուղիղ և պարզ խոսեն ժողովրդի հետ։ Խոսեն այսօ´ր, վաղը ուշ է լինելու։

Խնդիր չորրորդ

Կասեցնել իշխանությունների մանիպուլյացիաները։ Մի պահից իշխանությունը դիմելու է իր հայտնի ոճին՝ իրականության խեղաթյուրում։ Իշխանությունը տիրաժավորելու է թեզ, թե «խաղաղության դարաշրջանի հակառակորդները ժողովրդին տանում են նոր պատերազմի»։

Ոչ ոք չի ուզում պատերազմ և ոչ ոք չի տանելու պատերազմի։

Այս «Խաղաղության դարաշրջանի» այլընտրանքը հարևանների հետ նորմալ արժանապատիվ հարաբերությունների հաստատումն է, Հայաստանի և Արցախի անվտանգությունը, արդար խաղաղության հաստատումը։

Խնդիր հինգերրորդ

Հանրային գիտակցության մեջ ապահովել այսօրվա իշխանությանը այլընտրանքային բովանդակություն։ Ցավոք, կա հավանականություն, որ այս վճռորոշ պահին առկա ընդդիմադիր ձևաչափերը գնալու են պարզ հակաիշխանական արշավի ճանապարհով, որտեղ կարևորվելու է ձևը, և ոչ թե բովանդակությունը։ Սա շատ վտանգավոր է, որովհետև այդ դեպքում իշխանությունը կհաջողի։ Օրինակ՝ Թուրքիային գրկաբաց ու անվերապահ տրվելու այլընտրանքը ոչ թե արմատական հակաթուրքականությունն է ու փակ սահմանի կուլտը, այլ՝ Թուրքիայի հետ պրագմատիկ բանակցությունները՝ գրագետ ձևակերպած խնդիրներով և պետական շահի բարձր գիտակցմամբ։

Հանրային էլիտաների խնդիրն է՝ ձևակերպել ճիշտ բովանդակություն, «հակաիշխանությանը» տալ միտք և բանաձևեր, ձևավորել իրավիճակին համարժեք հասարակական մթնոլորտ, և բնական ճանապարհով, իրավիճակից ելնելով, նոր քաղաքական հոսանքներ ու ձևաչափեր ստեղծել։

Հաջողության մեր ռեսուրսը

Վերջին 2-3 տարում ձևավորվել է նոր հանրային շերտ՝ կիրթ, պետական շահի գիտակցմամբ քաղաքացիների։ Հայրենիքը պայմանական հասկացություն համարող՝ արևմտյան մեդրեսեներում ձևավորված «քաղհասարակությունը» մեզ բաժին հասած ցավոտ դեպքերի արդյունքում փոխարինվել է գիտելիք, փորձ և քաղաքացիական կեցվածք ունեցող անհատներով։

Հիմա անհրաժեշտ է, որ այդ անհատների ձայնը փոխվի, դառնա ավելին, քան պարզապես անհատական խոսքն է։ Այն պետք է դառնա ծրագիր, շարժում, ստանա ավելի լուրջ բովանդակություն։

Եթե Հայաստանում կա 200 հազար մարդ, որ ուզում է պետություն ունենալ և հայկական Արցախ, ուրեմն մենք անպայման ունենալու ենք։ Դավիթ Հարությունյանը «Հայկական օրակարգի» քննարկման ժամանակ կարծիք հայտնեց, որ հասարակության ակտիվ 2 տոկոսը բավարար է իրավիճակ փոխելու համար։

Մեր խնդիրն է՝ դառնալ այդ 2 տոկոսը և համախմբել 200 հազարին։