Մարիուպոլի կենտրոնում մարտերը շարունակվում են. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է Մարիուպոլի կենտրոնում շարունակվող մարտերի մասին։
«Մարիուպոլում Դոնեցկի հանրապետության ստորաբաժանումները՝ Ռուսաստանի Զինված ուժերի աջակցությամբ, խստացնում են շրջապատումը և քաղաքի կենտրոնում մարտնչում ուկրաինացի զինվորականների դեմ», - ուրբաթ՝ մարտի 18-ին, ճեպազրույցում ասել է Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ անցած գիշեր ՌԴ օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության միջոցով ուկրաինական վեց անօդաչու թռչող սարք է խոցվել։
«Օպերատիվ-մարտավարական, բանակային և անօդաչու ինքնաթիռները խոցել են Ուկրաինայի 81 ռազմական օբյեկտներ»,- հավելել է Կոնաշենկովը։