Պուտինն Էրդողանի հետ զրույցում հայտնել է, թե ինչ է պահանջում Ուկրաինայից
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը՝ մարտի 17-ին, հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և հայտնել նրան, թե ինչ է պահանջում ռուսական կողմը Ուկրաինայից բանակցություններում։
Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով զրույցին ներկա Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական և ներկայացուցիչ Իբրահիմ Կալինին։
Նրա խոսքով՝ Կրեմլի հիմնական պահանջը Ուկրաինայի «չեզոքությունն» է և եվրատլանտյան կուրսից հրաժարվելը։
Ավելին, Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է պնդել «Ուկրաինայի զինաթափումը, որպեսզի այն չկարողանա վտանգ ներկայացնել Ռուսաստանի համար։