Ադրբեջանի նախագահը հեկեկալով պատմել է, որ 30 տարի իր երկիրը պարտված է եղել. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանի նախագահը շարունակում է տարբեր խմբերի հետ հանդիպման ժամանակ հեկեկալով պատմել, որ 30 տարի իր երկիրը բոլոր ուղղություններով պարտված է եղել և միայն այսօր կարող է հպարտությամբ ասել, որ իրավիճակ է փոխվել և իրենք արդեն հաղթողի դերում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Փաստորեն 2018 թվականից հետո, երբ Հայաստանի իշխանությունն անընդհատ ասում էր՝ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՓՈԽՎԵԼ, սա նկատի ունե՞ր։
Հաղթական երկիրը մի քանի տարվա մեջ վերածեցին պարտվածի, պարտվածն էլ՝ կապիտուլացվածի»: