ԱՄՆ-ը զենք է մատակարարում Ուկրաինային ամեն օր կամ երկու օրը մեկ. Փսակի
ԱՄՆ-ը զենք է մատակարարում Ուկրաինային ամեն օր կամ երկու օրը մեկ, լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք առաքում ենք կատարում ամեն օր կամ երկու օրը մեկ, և, իհարկե, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կհայտնի ավելի շատ մանրամասներ:
Բայց միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում մենք կարողացանք հաջողությամբ և արդյունավետ կերպով 300 միլիոն դոլարի ռազմական օգնություն փոխանցել ուկրաինացիներին տեղում: Մենք ջանքեր կգործադրենք, որպեսզի շարունակենք արագ սարքավորումներ տրամադրել»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե չորեքշաբթի օրը հայտարարված լրացուցիչ 800 միլիոն դոլարի ռազմական օգնությունը երբ կմատակարարվի: