Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խաղաղություն չի ցանկանում. Իտալիայի վարչապետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խաղաղություն չի ցանկանում, և Ուկրաինայում պատերազմի ավարտի համար կարող են պահանջվել լրացուցիչ պատժամիջոցներ, հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, գրում է European Pravda-ն՝ իտալական Ansa լրատվական գործակալությանը հղումով։
«Այսօր մենք բոլորս խաղաղություն ենք փնտրում, բայց, ցավոք, նախագահ Պուտինը խաղաղություն չի ուզում»,- ասել է Դրագին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն ազդում են նաև հենց Իտալիայի վրա, սակայն կառավարությունը պատրաստ է խստացնել դրանք։