Ուկրաինան կարող է ստիպել Ռուսաստանին անցնել խրամատային պատերազմի. BBC
Ուկրաինայում ռազմական իրավիճակը վերջին շրջանում էապես չի փոխվել, և այդ պատճառով արևմտյան պաշտոնյաները կարծում են, որ Ուկրաինան կարող է ստիպել Ռուսաստանին անցնել խրամատային պատերազմի, գրում է BBC-ի դիվանագիտական դիտորդ Փոլ Ադամսը։
«Մենք շարունակում ենք տեսնել, թե ինչպես են ռուսական զորքերը, չնայած նրանք դանդաղորեն առաջ են շարժվում, չեն հասնում որևէ ռազմավարական բեկման», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտոնյաներից մեկը: «Ոչ միայն ամեն ինչ ըստ պլանի չի ընթանում, այլեւ դանդաղում է նույնիսկ այն ծանր, համառ մարտական առաջխաղացումը, որին նրանք սկսել են հարմարվել»։
Ի թիվս այլ բաների, արևմտյան պաշտոնյաները կարևորում են հետևյալը. ռուսական ավիացիան ստիպված է գործել մեծ զգուշությամբ, որպեսզի չհայտնվի ուկրաինական հակաօդային պաշտպանության թիրախում: Ռուսաստանի փորձը՝ հավելյալ ուժեր մտցնել հակամարտություն, չի եղել սկզբնական պլանի մաս և միայն ցույց է տալիս, թե ինչպես է Ռուսաստանը ներքաշվել այս հակամարտության մեջ: Ռուս զինվորականների բարոյահոգեբանական վիճակը ծայրահեղ ցածր է,-նշում է դիտորդը: