Ռուսաստանն ու Չինաստանը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության մի շարք հարցեր
Չինաստանի արտաքին գործերի նախարարության արտաքին անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Չեն Գուպինգը և Չինաստանում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Դենիսովը քննարկել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությունը: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Չինաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությանը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, երկու դիվանագետների հանդիպումը տեղի է ունեցել հինգշաբթի։
«Կողմերը մտքեր են փոխանակել չին-ռուսական երկկողմ հարաբերությունների և անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում երկկողմ համագործակցության շուրջ»,-ասվում է հաղորդագրության մեջ։