ԱՄՆ-ն «հեղափոխական հնարավորություններ» ունի հետախուզության ոլորտում. Պենտագոն
Պենտագոնի ռազմական հետախուզության վարչության ղեկավար Սքոթ Բերիերը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների զինված ուժերը ներկայումս «հեղափոխական հնարավորություններ» ունեն հետախուզության ոլորտում: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
«Մեր հնարավորությունների առումով սա հեղափոխական է։ Ես կարող եմ ձեզ ավելի մանրամասն պատմել փակ նիստում»,- ասել է Բերիերը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության ենթահանձնաժողովում լսումների ժամանակ:
Նրա գործընկեր, Ազգային անվտանգության գործակալության ղեկավար Փոլ Նակասոնեն նշել է, որ ԱՄՆ-ն ակտիվորեն հետախուզական տեղեկություններ է փոխանցում Ուկրաինայի հետ, առաջին հերթին՝ ռուսական զինված ուժերի գործողությունների վերաբերյալ։