Ճապոնիան ընդլայնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը
Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է Ռուսաստանից ֆիզիկական անձանց և ընկերությունների դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ի հայտարարությանը:
Ճապոնիայի ԱԳՆ-ի հրապարակած հայտարարության համաձայն՝ նոր սահմանափակող միջոցները կվերաբերեն 15 անհատների, ինը ընկերությունների և կազմակերպությունների։ Մասնավորապես՝ պատժամիջոցների նոր ցանկում են ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան և ՌԴ պաշտպանության ութ փոխնախարարներ։
Իրավաբանական անձանց թվում են «Ռոսօբորոնէքսպորտը», «Ռուսական ուղղաթիռները» և «Միացյալ օդանավերի կորպորացիան», որոնք բոլորը մտնում են «Ռոստեկ» պետական կորպորացիայի մեջ: