Անհայտ անձինք հայտնել են Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռի ականապատման մասին. լրատվամիջոցներ
Անհայտ անձինք հայտնել են Ռուսաստանից Հայաստան թռչող ականապատ ինքնաթիռի մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին:
Նշվում է, որ «Շերեմեդևո» օդանավակայանում էլեկտրոնային փոստով անանուն հաղորդագրություն է ստացվել Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռի ականապատման մասին։ Չի հստակեցրել, թե մայրաքաղաքի որ օդանավակայանից է օդանավն օդ բարձրացել։
Flightradar24 ծառայության փոխանցմամբ՝ այս պահին օդում երկու ինքնաթիռ կա, որոնք թռչում են Հայաստանի մայրաքաղաք՝ Վնուկովոյից և Դոմոդեդովոյից, որոնցից ոչ մեկն ահազանգ չի տվել։ Շերեմետևոյից Երևան այսօր ինքնաթիռներ չեն թռչել.