Եթե Կիևը չհամարձակվի պայմանագիր կնքել Մոսկվայի հետ, ապա անհրաժեշտ կլինի կապիտուլյացիա ստորագրել․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ վստահ է, որ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ հատուկ գործողությունը շուտով կավարտվի։ Այս մասին հայտնում է BelTA-ն։
«Ես համոզված եմ, որ մոտ ապագայում այս հակամարտությունը՝ Ռուսաստանի գործողությունը, կավարտվի խաղաղ ճանապարհով»,- ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի ղեկավարի խոսքով՝ եթե Կիևը չհամարձակվի պայմանագիր կնքել Մոսկվայի հետ, ապա անհրաժեշտ կլինի կապիտուլիացիա ստորագրել։
Ինչպես նշել է Լուկաշենկոն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիին առաջարկում է համաձայնագրի ընդունելի տարբերակը։
«Եվ այսօր դեռ հնարավոր է, որ Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնության գան, իսկ Զելենսկին ստորագրի այս համաձայնագիրը Պուտինի հետ»,- հավելել է Բելառուսի նախագահը։