Ռուսաստանը և Բելառուսը վերացնում են քաղաքացիների տեղաշարժի բոլոր սահմանափակումները
Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության տարածքում քաղաքացիների տեղաշարժի բոլոր սահմանափակումները հանվում են մարտի 18-ի կեսգիշերից, հինգշաբթի կառավարության նիստում հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մարտի 18-ի Մոսկվայի ժամանակով ժամը 00.00-ից Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության տարածքում քաղաքացիների տեղաշարժի բոլոր սահմանափակումները հանվում են»,- ասել է նա։
Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ այս մասին ավելի վաղ խոսել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյի հետ։ «Մենք համաձայնեցրել ենք այս որոշումը նախագահի հետ»,- հավելել է Միշուստինը: