Մեր եղբայրների արյունը դեռ չչորացած՝ թուրքին քծնելը դարձել է առաջնահերթություն իշխանությունների համար․ ակցիա՝ ԱԳՆ դիմաց (տեսանյութ)
Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա է, որը նախաձեռնել են ՀՀԿ և ՀՅԴ երիտասարդները։ ՀՅԴ-ական Սևակ Նազարյանն իր ելույթում նկատեց, որ ընդամենը մի քանի տարի առաջ թուրքին քծնելն ուղղակի ամոթալի էր, իսկ այսօր թուրքին քծնելը, թուրքի հետ ձեռքսեղմումը և ժպիտների փոխանակումը դարձել է գործող իշխանության առաջնահերթությունը։
«Մեր եղբայրների արյունը դեռ չչորացած՝ թուրքին քծնելը դարձել է առաջնահերթություն իշխանությունների համար»,- ասաց նա։