Մոսկվան պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցություններին. Զախարովա
«Մոսկվան ողջունում է Բաքվի և Երևանի պատրաստակամությունը՝ սկսելու խաղաղության պայմանագրի նախապատրաստումը և պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին»։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ Ռուսաստանը վերահաստատում է իր հավատարմությունը բանակցային գործընթացին համակողմանի օգնությանը, սակայն հավելել է, որ դեռ վաղ է խոսել խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների մասին։