Թե ինչու է Թաթոյանն առաջինն արձագանքել դիրքերի տեղաշարժի մասին, կարծում եմ՝ իր անձնական մոտեցումն է․ դա պետք է անի ՊՆ-ն (տեսանյութ)
Ինչ վերաբերում է դիրքերի տեղաշարժին, ադրբեջանական ԶՈւ-ի տեղաշարժին, ապա ավելի բնական ու տրամաբանական է, որ դրա առաջին փաստի վրա հիմնաված արձագանքը տա պաշտպանական գերատեսչությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում, կառավարության նիստից հետո, ասաց ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը` արձագանքելով դիտարկմանը, թե նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն առաջինն էր արձագանքում ու տեղեկացնում թշնամու տեղաշարժի մասին։
«Թե ինչու է պարոն Թաթոյանն առաջինն արձագանքել, կարծում եմ՝ սա իր անձնական մոտեցումն է և պարոն Թաթոյանն առիթ կունենա Ձեր հարցին պատասխանելու»,- ասաց Գրիգորյանը և հավելեց․ «Ես հեռու եմ այն սկզբունքից ու չեմ համարում ՄԻՊ մանդատի համար օգտավետ է՝ առաջինը լինելու՝ հանրության առաջ առաջինը մի բան ասելու ձգտմամբ»։