Ռուսաստանը չի ենթարկվի Ուկրաինայի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը. Պեսկով
Մոսկվան չի կարող հաշվի առնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը պահանջում էր անհապաղ դադարեցնել «ռազմական գործողությունն» Ուկրաինայում։
Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ոչ, մենք չենք կարող հաշվի առնել այս որոշումը։ Արդարադատության միջազգային դատարանն ունի այնպիսի բան, ինչպիսին է կողմերի համաձայնությունը։ Այստեղ համաձայնություն լինել չի կարող։ Այս դեպքում սա մի բան է, որը մենք չենք կարող հաշվի առնել»,- ընդգծել է Պեսկովը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությունը հաշվի կառնի՞ այս որոշումը։