Ընտանիքում երեք երեխա էին, ավագ եղբայրն ավելի վաղ է մահացել. համայնքապետը մանրամասներ է պատմում ՊՆ-ի հայտնած երկրորդ զոհի մասին. Tert.am
Հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված զորամասի տարածքում մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Էդուարդ Ռուստամյանը Արարատի մարզի Նոր Կյանք համայնքից էր։
Tert.am–ի հետ զրույցում Նոր Կյանքի համայքնապետ Արամ Գրիգորյանը հայտնեց․
«Ընտանիքում երեք երեխա էին, ավագ եղբայրը ավելի վաղ է մահացել՝ խեղդվելու հետևանքով։ Շատ լավ ընտանիքից էին»։
Էդուարդ Ռուստամյանը բանակ էր զորակոչվել նախորդ տարի, 10 ամսվա զինծառայող էր։