Կիևն ու Վաշինգտոնը պատասխանատու են Ուկրաինայի միջուկային օբյեկտների վրա հարձակումների համար․ Զախարովա
Սեփական միջուկային օբյեկտների վրա հարձակումների պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Կիևի ռեժիմը և դրա համար պատասխանատու է Միացյալ Նահանգները, հինգշաբթի ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ Կիևի կողմից վերահսկվող կազմավորումները սադրանքներ են իրականացնում, որոնցից ամենաբացահայտը դիվերսիա է Չեռնոբիլի ատոմակայանի դեմ։
«Նման սադրանքներն օգտագործվում են արևմտյան երկրների կողմից՝ հակառուսական հիստերիա հրահրելու համար միջազգային տարբեր վայրերում, մասնավորապես ՄԱԳԱՏԷ-ում»,- ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։