Լիտվան ՄԱԿ-ին կոչ է անում փակել երկինքը Ուկրաինայի վրայով
Լիտվայի խորհրդարանը նիստում միաձայն ընդունել է բանաձև, որը կոչ է անում ՄԱԿ-ին ոչ թռիչքային գոտի հայտարարել Ուկրաինայի վրայով, գրում է РИА Новости-ն։
Բանաձևի տեքստում ասվում է, որ Լիտվան դիմում է ՄԱԿ-ին, որպեսզի «քաղաքացիական բնակչությունը կարողանա ապահով կերպով լքել Ռուսաստանի Դաշնության կողմից վերահսկվող պատերազմական գոտիները և տարածքները, ինչպես նաև ապահովել մարդասիրական օգնությամբ ապահով շարասյուններ և նշված տարածքներում գտնվող օդային տարածքը»։
Նշվում է, որ բոլոր 100 պատգամավորները կողմ են քվեարկել «Քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման և Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքների ապահովման ակտիվ միջոցառումների մասին» բանաձևի ընդունմանը, դեմ և ձեռնպահ ձայներ չեն եղել։