Ռուս զինվորականները հրթիռներով ոչնչացրել են «Տոչկա-Ու»-ի պահեստ․ ՌԴ ՊՆ
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Ուկրաինայի Ռիվնե շրջանում հրթիռներով ոչնչացրել են Տոչկա-Ու համալիրի պահեստը, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Մարտի 16-ի երեկոյան բարձր ճշգրտության հրթիռները ավիահարված են հասցրել Ռիվնե շրջանի Սառնի գյուղում գտնվող զինամթերքի պահեստավորման զինանոցին»,- գեներալի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։
Նա նշել է, որ արդյունքում ոչնչացվել են հրթիռներով ու զինամթերքով պահեստարաններ։