Անտոնիո Գուտերեշը Ռուսաստանին կոչ է արել «հենց հիմա դադարեցնել պատերազմը»
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ռուսաստանին կոչ է արել «հենց հիմա դադարեցնել պատերազմը»։ Այս մասին նա գրել է Twitter-ում, հայտնում է BBC-ն։
Ուկրաինայում ավելի քան երեք միլիոն մարդ փախստական է դարձել, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«Ուկրաինայի ժողովուրդը հուսահատ խաղաղության կարիք ունի, և ամբողջ աշխարհում մարդիկ դա են պահանջում: Ռուսաստանը պետք է դադարեցնի պատերազմը հենց հիմա»,- հորդորել է Գուտերեշը։