ԱՄՆ-ը շահագրգռված չէ երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու հարցում․ Ջեն Փսակի
Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին ասել է, որ ԱՄՆ-ը շահագրգռված չէ երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու հարցում: Այսպիսով, նա ամենօրյա ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կոչը՝ Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտի ստեղծելու մասին։
Նրա խոսքով, Վաշինգտոնի մերժումը կապված է ԱՄՆ ազգային անվտանգության շահերի հետ։ «Ինչպես նախկինում ասել ենք՝ ոչ թռիչքային գոտին մեզնից և ՆԱՏՕ-ից կպահանջի պոտենցիալ ռուսական ինքնաթիռներ խոցել: Մենք շահագրգռված չենք ներքաշվել երրորդ համաշխարհային պատերազմի մեջ»,- ասել է Փսակին։
Միևնույն ժամանակ նա պարզաբանել է, որ ԱՄՆ-ը տարբերություն չի տեսնում Ուկրաինայում հումանիտար և ռազմական ոչ թռիչքային գոտիների միջև, քանի որ երկու տարբերակներն էլ կհանգեցնեն հակամարտության հետագա սրման։