Մոսկվան Կիևի հետ բանակցությունների պատկեր է ստեղծում․ Ֆրանսիայի արտգործնախարար
Ռուսական կողմը միայն բանակցությունների պատկեր է ստեղծում պատերազմին վերջ տալու համար,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը Le Parisien-ին տված հարցազրույցում, գրում է European Truth-ը։
Հարցին, թե հետագայում ինչ զարգացումներ են հնարավոր, Լը Դրիանը նշել է, որ ակնկալում է դաժան պատերազմի սրում։
«Մենք, ցավոք սրտի, տեսնում ենք նույն ռուսական տրամաբանությունը՝ մաքսիմալիստական պահանջներ, Ուկրաինայի հանձնման պահանջներ, շրջափակման մեջ գտնվող քաղաքների իրավիճակի բարդացում: Նրանք իրականացնում են անկանոն ռմբակոծություն, այսպես կոչված «մարդասիրական միջանցքներ», որպեսզի հետո հայտարարեն, որ հակառակորդն է, ով չի կատարում պայմանավորվածությունները»։
Նա հավելել է, որ եթե խոսքը գնում է Ուկրաինայում քիմիական զենքի կիրառմանը,ապա Ֆրանսիան չի կասկածի, թե դա որ կողմն է արել։