«Դա վինչի» տուրընկերությունը հափշտակել է 170 մարդու գումար և շարունակում է հանգիստ աշխատել. բողոքի ակցիա (տեսանյութ)
Կառավարության դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել «Դա վինչի» տուրիստական ընկերությունից տուժած քաղաքացիները: Նրանք լրագրողների հետ զրույցում պատմեցին, որ 2021 թ-ի օգոստոսից ընկերությունից ձեռք ենք բերել տուրփաթեթներ՝ հանգստի մեկնելու նպատակով, և մինչ այսօր ոշչ հանգստի են մեկնել, ոշչ էլ գումարներն են իրենց վերադարձրել:
Քաղաքաղիները նկատեցին, որ տուժողների թիվը հասնում է 170-ի:
7 ամիս անցել է, բայց որևէ արդյունք չկա, գործը մտել է փակուղի, որևէ մեկը չի առերեսվել, որևէ մեկը ինֆորմացիա չունի գործի ընթացքի մասին։ Ավելին՝ ընկերությունը նոր գրասենյակ է բացել և շարունակում է նույն ոգով աշխատել: Տուժող քաղաքացիները կասկածներ ունեն, որ ընկերության տնօրինությունը հովանավորներ ունի:
«Եկել ենք՝ դիմում ներկայացնելու վարչապետին, գլխավոր դատախազին և քննչական կոմիտեի նախագահին խնդրի մասին։ Խնդրում ենք անձնական հսկողություն սահմանել գործի նկատմամբ, որպեսզի փոխհատուցվեն գումարները»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում․