ՌԴ-ն շարունակում է օգնություն ցուցաբերել Դոնեցկին
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը մարդասիրական գործողության սկզբից ի վեր ավելի քան 2000 տոննա բեռ է մատակարարել ԴԺՀ- ի և ԼԺՀ-ի, ինչպես նաև Ուկրաինայի բնակիչներին: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով գերատեսչության մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ այս շաբաթ ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության Նոգինսկի և Դոնսկոյի փրկարարական կենտրոնների 50 միավոր ծանր մեքենաները ավելի քան 500 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Դոնբաս և Ուկրաինայի որոշ շրջաններ։
Մարդասիրական օգնությունը բաղկացած է սննդից և առաջին անհրաժեշտության ապրանքներից։