Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձ
Մամուլ

«Իշխանություններն ավելի բաց տեքստով են խոսում այն մասին, թե հայրենիքն ինչպես պետք է մաս-մաս վաճառեն». թուրքագետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Շարունակական սադրանքներին, Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն զուգահեռ՝ Ադրբեջանն օրերս հրապարակեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի իր 5 սկզբունքները։ Էրդողանը ևս հանդես եկավ հայտարարությամբ՝ հորդորելով Հայաստանին ընդունել Ադրբեջանի առաջ քաշած պայմանները: Զուգահեռ, պատասխանելով Ադրբեջանի պայմաններին, ՀՀ ԱԳՆ-ն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ խաղաղության պայմանագրի հարցով բանակցություններ կազմակերպելու խնդրանքով։

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ վերոնշյալ գործընթացների առումով իրականում որևէ նոր իրողություն չկա: Նրա խոսքով, մենք այսօր ականատես ենք լինում մի գործընթացի, ինչի մասին ինքը ևս խոսում է դեռ 2018-ից: «Արդեն մի քանի տարի է՝ անդրադառնում ենք նրան, թե ինչ գործընթացների ենք մենք ականատես լինելու: Այդ ամենը հիմա պարզապես քայլ առ քայլ կատարվում է: Կարելի է դիտարկել քայլերը, հիմա կատարվող գործընթացները ու դրանից եզրակացություններ անել նաև հետագա քայլերի տեսանկյունից: Մեծ հաշվով, երկիրը ծախելու են: Հիմա երկիրն արդեն ծախում են, և այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, հենց այդ ճանապարհով գնալ է նշանակում: Հայաստանի իշխանություններն այսօր արդեն «Արցախը Ադրբեջանի կազմում լինելու գործընթացի» մասին ինչ-որ թեզեր են առաջ տանում, հայտարարություններ են անում: Կարելի է ասել՝ արդեն ավելի բաց են խոսում այդ ամենի մասին: Այսինքն, ՀՀ իշխանություններն ավելի սանձարձակ, ավելի բաց տեքստով են խոսում այն մասին, թե մեր հայրենիքն ինչպես պետք է թշնամուն մաս առ մաս վաճառեն, նվիրեն: Արդեն բացեիբաց են ցույց տալիս, թե ինչպես պետք է կատարեն թշնամու անհագուրդ ցանկությունները, ինչպես պետք է նաև դարերի ցանկությունները իրականացնեն»,-ասաց թուրքագետը:

Ինչ վերաբերում է ժողովրդի անունից խոսելու համարձակությանը, մասնավորապես, Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, թե ՀՀ բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, թուրքագետը մի քանի կողմից անդրադարձավ նշվածին: «Նախ՝ սա իրենց մշտական լոզունգն է: Մինչ այս էլ տարբեր այլ խնդիրների դեպքում ասել են՝ մանդատ ունենք, կարող ենք անել այն, ինչ ուզում ենք: Այս իմաստով հենվում են իրենց ստացած 600 հազար ձայնի վրա, իսկ մնացած 2 միլիոն 400 հազարի կարծիքն ընդհանրապես խնդիր չէ իրենց համար: Իրականում ժողովրդի մի հատվածը, իմանալով, թե իրենք ովքեր են, անտեսեցին ամեն ինչ ու վերընտրեցին նրանց: Ամբողջ աշխարհը զարմացավ մեզ վրա, թե եղածից հետո ինչպես վերընտրեցինք այս կառավարությանը: Իսկ թուրքերն ուղղակի ծիծաղում էին: Իրականում խնդիրն ավելի խորքային է: Եթե ժողովրդի ցանկությունը նման կառավարությունն է, ապա ստացավ այն՝ իր հետևանքներով: Իսկ ժողովրդի մեջ ազգը կազմող հատվածը շարունակում է տուժել: Մեր կաշվից դուրս ենք գալիս, չգիտենք՝ ինչ անել, բայց իրականում ու մեծ հաշվով անելիք չկա: Առհասարակ, այս ամենց բխող հետևանքները կանխելու քայլեր ես չեմ տեսնում»:

Թուրքագետի խոսքով, հաշվի առնելով իրավիճակը՝ իշխանություններն իրականում հիմքեր ունեն մտածելու, որ իրենց անգամ չեն խանգարելու ստորագրել նույն խաղաղության պայմանագիր կոչվածը: «Ամեն ինչ այդ ուղղությամբ է գնում և ավելի սանձարձակ, քան սկզբում էր: Սկզբում ավելի ուշադիր էին, զգույշ էին որոշ հարցերում: Հիմա արդեն զգուշավորության և ուշադիր լինելու խնդիր չկա: Իրենք ազատ ու համարձակ ասում են այն, ինչ ուզում են: Իսկ ժողովուրդը լեթարգիայի մեջ է: Հազարներով երիտասարդներ նահատակվեցին, մարդկանց մեծ մասի հետագա արձագանքը տեղի ունեցածին, մեղմ ասած, համարժեք չեղավ: Չեղան այն գործընթացները, որոնք պետք է լինեին այդ ամենից հետո: Մինչդեռ, նույն ժողովրդի մաս կազմող ձկնորսները երկու ձկան համար փողոց դուրս եկան ու ճանապարհ փակեցին: Հազարներով երիտասարդներ մահացան, այս իշխանությունը նորից վերընտրվեց: Բայց երբ նույն ժողովրդի պարարտանյութը թանկացավ, այդ նույն ժողովուրդը դուրս եկավ և ճանապարհ փակեց: Նույն տրամաբանությամբ կարող ենք այսօր Արցախում ծանր իրավիճակ տեսնել, բայց զուգահեռ իրականությունում մեկ ամբողջ շաբաթ աղամանի հարց քննարկվի»,-ասաց նա՝ շեշտելով, որ օրինակները բազմաթիվ են, իսկ հստակ կենտրոնները գիտեն, թե ինչ պետք է անել նման հասարակությունների դեպքում:

«Երևույթները պատահական չեն: Մենք իրականում գործ ունենք պրոֆեսիոնալների կողմից կազմված ծրագրի հետ: Երբեմն ժողովրդի ուշադրությունը հիմարությունների վրա շեղելու ստացված փորձեր ենք տեսնում: Երբեմն սա տարածվում է նաև ընդդիմության վրա, երբ կառավարությունն ինչ-որ բան է դաշտ գցում, և ընդդիմությունն ինքն է սկսում դրանով զբաղվել: Երբեմն ինչ-որ բանից նեղանում են, դահլիճներից դուրս են գալիս, հետո ներս են մտնում, բայց որևէ լուրջ գործողություն չկա: Ընդհանուր առմամբ, հիմնական գլոբալ խնդիրները չեն լուծվում, մինչդեռ մյուս կողմից երկիրը ձեռքից գնում է»»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: