Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձ
Մամուլ

Շատ «ազնիվ» են դարձել...«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Արցախյան հիմնախնդրի հայանպաստ լուծումը միշտ էլ Հայաստանի կենսական շահերը շոշափող ամենակարևոր հարցերից մեկն է եղել։ Դրա արդյունքում է, որ մեր պետության կողմից կոնկրետ դրվել է Արցախի միջազգային իրավական ճանաչմանը հասնելու խնդիրը։ Իրավիճակն արմատապես փոխվեց միայն Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո։ Նույնիսկ նախքան պատերազմը Փաշինյանը խուսափում էր հստակ ընդգծել հայկական կողմի կարմիր գծերը, այն է՝ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն ու Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակի առկայությունը։ Նա հիմնականում անորոշ ձևակերպումներով էր խոսում Արցախյան հիմնախնդրի մասին՝ չհստակեցնելով հայկական կողմի ակնկալիքների շրջանակը։

Իսկ շատ հաճախ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը փորձում էր ուղղակի պատասխանատվությունը գցել իր վրայից՝ հայտարարելով, թե Արցախի բնակչությունն իրեն մանդատ չի տվել հակամարտության շուրջ բանակցելու համար, բայց հետագայում պարզվեց, որ կոնկրետ փաթեթի շուրջ բանակցություններ են ընթանում։ Բացի դրանից, Փաշինյանի իշխանության կողմից Արցախի նկատմամբ անհարգալից վերաբերմունքն ակնհայտ էր, երբ Արցախյան հերոսամարտի նշանակությունը զրոյացվում էր, իսկ արցախահայության սուբյեկտայնությունը դրվում հարցականի տակ։

Դրա շրջանակներում էր, որ, օրինակ՝ միջոցառուներից մեկի ժամանակ մասնակիցների կողմից Արցախի նախագահն անվանվում էր «Արցախի մարզպետ», իսկ ընդհանրապես ՀՀ իշխանությունների կողմից որևէ արձագանք չէր հնչում Արցախի Հանրապետության իշխանությունների նկատմամբ իրենց հարգանքն ընդգծելու կապակցությամբ։ Փաշինյանի իշխանության սկզբնական փուլից սկսած, մի շարք լրատվամիջոցներ, ինչպես նաև հասարակության առավել գիտակից հատվածը, այդ թվում՝ քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները, պարբերաբար ահազանգ էին հնչեցնում, որ իշխանությունները փորձում են վերջնականապես ձեռք քաշել Արցախից, որ նրանց համար Արցախը բեռ է, որը խոչընդոտում է Հայաստանին «դուրս գալ շրջափակումից և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների հաստատման արդյունքում զարգանալ»։

Բայց եթե նախքան պատերազմը շատերը թերահավատորեն էին ընդունում այս ահազանգերը, ապա այսօր ողջ հանրությունն ականատես է լինում, թե իշխանությունների դիմակն ինչպես է պատռվում, և ինչպես են նրանք բացահայտում իրենց իրական դեմքը։ Պարտությունից հետո Փաշինյանն ու իր թիմակիցները փոքր-փոքր դոզաներով փորձում են հանրային դաշտ նետել Արցախից հրաժարվելու մասին թեզերը՝ ձևավորելով այնպիսի քարոզչական ֆոն, որ հասարակությունն աստիճանաբար համակերպվի դրանց հետ։ Թեպետ հասարակության որոշակի շերտերի նրանք այդ «գաղափարներին» վարժեցրել են տարիներ շարունակ: Հիշում եք, չէ՞, հայտնի «սև հումորը» հողին վարժեցնելու մասին: Հիմա արդեն իշխանություններն ավելի բացահայտ են խոսում իրենց իրական մտադրությունների մասին, կամ, ինչպես փորձագետներն են նշում, այս թեմայով ավելի «ազնիվ» են դարձել։ Եվ այսօր արդեն հասել ենք այնպիսի մի հանգրվանի, որ արդեն ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, չնայած անորոշ ձևով շեշտում է Արցախին կարգավիճակ տալու մասին, բայց միևնույն ժամանակ ընդգծում, որ Արցախն Ադրբեջանի կազմում լինելու գործընթացը քննարկելի թեմա է։

Որքան էլ Աղաջանյանը հետո փորձեց սրբագրել, թե իր խոսքերը սխալ են մեկնաբանվել, իրականում այս պարագայում սխալ ու ճիշտ մեկնաբանելու հարց էլ չկա: Կա պարզ ու հստակ իրականություն, որն այլևս չի էլ թաքցվում: Արցախի շուրջ իշխանությունների դիրքորոշման տրամաբանության էվոլ յուցիան, ի վերջո, տանելու է նրան, որ օրերից մի օր Փաշինյանը կամ իր թիմակիցներից մեկը դուրս գա և հայտարարի արդեն Ադրբեջանի կազմից դուրս Արցախի կարգավիճակի անհնարինության մասին, ու այն «հիմնավորելու» համար բերվեն բազմաթիվ աղավաղված պատճառաբանություններ՝ այդ թվում՝ նախկիններին հասցեագրված մեղադրանքներ այն շրջանակներում, թե նրանք են «հանձնել» Արցախը։ Այս կոնտեքստում ամենևին պատահական չէ, որ Փաշինյանի ու նրա թիմակիցների կողմից Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մոտեցումը հիմնավորվում է նրանով, թե դեռևս 1991 թվականին Ադրբեջանի հետ համատեղ ստորագրելով ԱՊՀ ստեղծման մասին որոշումը՝ Հայաստանը ճանաչել է այդ երկրի տարածքային ամբողջականությունը։

Ի սկզբանե, Փաշինյանի կողմից այս մանիպուլ յացիան դաշտ նետվելուց հետո Արցախյան խնդրի իրավական ասպեկտից հասկացող փորձագետները և միջազգային իրավունքի մասնագետները տարբեր դիտանկյուններից ցույց են տվել, որ ԱՊՀ ստեղծման փաստաթղթով Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին այս հայտարարություններն ուղղակի կեղծիք են։ Նույնիսկ փաստաթղթի համապատասխան հատվածը հրապարակվեց: Բայց Նիկոլն ու իր թիմը հասկացել են, որ սուտը «ուտվում» է որոշակի զանգվածի կողմից, ուստի շարունակում են իրենց կեղծիքները: Եվ հետո, իշխանության մեջ կգտնվի՞ խելքը գլխին մեկը, որ կարողանա պատասխանել այս հարցին՝ եթե Հայաստանը դեռևս 1991 թվականին ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա այդ դեպքում, ինչո՞ւ է Ադրբեջանը 5 կետից բաղկացած խաղաղության պայմանագրի առաջարկություններ ներկայացնում Հայաստանին, որոնց շրջանակներում պահանջում է «նորից» ճանաչել իր տարածքային ամբողջականությունը։

Մի խոսքով, իշխանությունները փորձում են մոլորեցնել հանրությանը, սակայն հեռու չէ այն պահը, որ իրենք կբախվեն հանրային կրիտիկական դիմադրությանը։ Եթե նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն հայտարարության ստորագրումից հետո Փաշինյանը հազիվ պահեց իր իշխանությունը, ապա այս դեպքում նա ստիպված կլինի հեռանալ նախքան Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Ի դեպ, այս օրերին սոցցանցերում հրապարակվեց Հայաստանի Գերագույն խորհրդի 1992 թվականի որոշումը, որտեղ պարզ հայերենով գրված է. «Հայաստանի Հանրապետության համար ԱՆԸՆԴՈւՆԵԼԻ համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»: Ինչպես ասում են, առանց մեկնաբանության...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: