Ռուսաստանն այսօրվանից դադարում է լինել Եվրոպայի խորհրդի անդամ
Ռուսաստանը մարտի 16-ից դադարում է լինել Եվրոպայի խորհրդի անդամ: Համապատասխան որոշում է կայացրել կազմակերպության Նախարարների կոմիտեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր առավոտյան կայացած արտահերթ նիստում Նախարարների կոմիտեն Եվրոպայի խորհրդի կանոնադրության 8-րդ հոդվածի համաձայն նախաձեռնված ընթացակարգի շրջանակներում որոշեց, որ Ռուսաստանի Դաշնությունը դադարեցնում է Եվրոպայի խորհրդի անդամ լինելուց»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ռուսաստանը 26 տարի եղել է կազմակերպության խորհրդի անդամ։