Բեռլինը դեմ է ՆԱՏՕ-ի ցանկացած առաքելություն Ուկրաինա ուղարկելուն
Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեստրեյթը հայտարարել է, որ Բեռլինը դեմ է ՆԱՏՕ-ի ցանկացած առաքելություն՝ Ուկրաինա ուղարկելուն։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։
«Այդ առիթով կանցլերը (Շոլցը) բազմիցս, ինչպես Ֆրանսիայի նախագահը և Ամերիկայի նախագահը, հստակ ասել են՝ ՆԱՏՕ-ի ոչ մի անձնակազմ, ՆԱՏՕ-ի զինվորներ չեն ուղարկվի ՆԱՏՕ-ից դուրս կամ Ուկրաինա»,- ասել է Հեբեշտրեյթը:
Ըստ նրա՝ սա պետք է լինի կարմիր գիծ, քանի որ այդ ժամանակ պարզ չի լինի, թե ինչի մասին է՝ մարդասիրակա՞ն, փրկարարակա՞ն, թե՞ ռազմական առաքելության։