Ուկրաինայի դեսպանին ասել են. «Ինչու՞ պետք է օգնենք, եթե ամեն ինչ կավարտվի 48 ժամից…». Կուլեբա
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ասել է, որ պատերազմի առաջին օրերից ոչ ոք չի ցանկացել օգնել իր երկրին, քանի որ չէր հավատում իր երկրի պաշտպանունակությանը։
«Պատերազմի առաջին օրը՝ փետրվարի 24-ին, մի շատ ազդեցիկ եվրոպական պետությունում Ուկրաինայի դեսպանը նստեց մի նախարարության պետքարտուղարի աշխատասենյակում և ասաց. «Օգնե՛ք, պատերազմը սկսված է»։
Նա կարեկցաբար ժպտաց դեմքին և պատասխանեց. «Սիրելիս, արի անկեղծ լինենք, ինչո՞ւ օգնեմ, եթե 48 ժամից ամեն ինչ կավարտվի և նոր իրականություն կգա»:
Սա հստակ դրվագ է, որը տեղի է ունեցել ԵՄ շատ ազդեցիկ երկրում»,- ասել է Կուլեբան: