Պեսկովը խոսել է Բայդենի դեմ Մոսկվայի պատժամիջոցների մասին
Մոսկվան, հայտարարելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դեմ պատժամիջոցների մասին, չի հրաժարվում ամերիկյան կողմի հետ շփումներից։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այդ պատժամիջոցների ներդրումը չի նշանակում շփումների մերժում։ Անհրաժեշտության դեպքում այդ շփումները կարող են վերսկսվել»,- ասել է նա։
Պեսկովը հավելել է, որ ԱՄՆ-ի այն ներկայացուցիչների անձնական ցուցակը, որոնց նկատմամբ Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել, համաձայնեցվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։