Մեր իշխանություններն ավելի հարազատ են, բայց մեզ օտարներն են օգնում․ Արցախից տեղահանվածների բողոքի ակցիան (տեսանյութ)
Արցախից հարկադրաբար տեղահանված քաղաքացիները շարունակում են իրենց բողոքի ակցիաները։ Այս անգամ նրանք ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց պահանջում են օգնել վերականգնել իրենց ոտնահարված իրավունքները։
«Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Լևոն Հայրիյանը մեղադրեց իշխանություններին անգործության մեջ, քանի որ նրանք չեն կարողանում լուծել իրենց հարցերը։
Այժմ քաղաքացիները ակնկալում են, որ ՄԱԿ-ը կօգնի իրենց ստանալ համապատասխան օժանդակություն։
«Մեր իշխանություններն ավելի հարազատ են, բայց մեզ օտարներն են օգնում»,- ասաց Հայրիյանը։
Նրանք նամակ հանձնեցին ՄԱԿ-ի գրասենյակին։ Վերջիններս պատրաստվում են դիմել նաև Ֆրանսիայի դեսպանատուն։