Խարկովցի Ստեփան անունով կատվից և նրա տիրոջից երկու շաբաթ է լուր չկա
Սոցցանցերում հայտնի խարկովցի Ստեփան անունով կատուն և նրա տեր Աննան մոտ երկու շաբաթ է, ինչ կապի դուրս չեն եկել։ Սա գրավել է Baza Telegram ալիքի ուշադրությունը։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
Ստեփան անունով կատվի Տելեգրամ հաշվում մնացած վերջին հաղորդագրությունը թվագրված է մարտի 3-ով։ Աննան գրել է. «Մենք ողջ ենք»։
Այդ ժամանակից ի վեր կենդանու տերը նոր գրառումներ չի հրապարակել։
Հիշեցնենք, որ Խարկովի մոտ լուրջ մարտեր են ընթանում։ Ավելի վաղ քաղաքից մարդասիրական միջանցքներ են բացվել։
Ստեփանը հայտնի դարձավ լուսանկարներով, որոնցում նստած է սեղանին հենված։
Կոմպոզիցիայի մեկ այլ արտահայտիչ հատկանիշը ալկոհոլային խմիչքներն են, որոնք անփոփոխ ուղեկցել են Ստեփանին նրա ֆոտոշարքերում։