ԱՄՆ սենատը Պուտինին «ռազմական հանցագործ» է ճանաչել
Մարտի 15-ին ԱՄՆ Սենատը միաձայն բանաձև է ընդունել, որով Պուտինին «ռազմական հանցագործ» է ճանաչում։ Այս մասին գրում է «Եվրոպական ճշմարտությունը» Reuters-ին հղումով։
Ըստ տեղեկությունների՝ բանաձևի նախագիծը ներկայացրել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Տեքստում Միջազգային քրեական դատարանին և մյուսներին կոչ է արվում հետաքննել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի ժամանակ կատարված ռազմական հանցագործությունները։
«Այս պալատում բոլորս՝ դեմոկրատներ և հանրապետականներ, միավորվել ենք՝ ընդգծելու, որ Վլադիմիր Պուտինը չի կարող խուսափել ուկրաինացի ժողովրդի դեմ իր դաժան գործողությունների պատասխանատվությունից»,- քվեարկությունից հետո ասաց Սենատի դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը: