Պեսկովը խոսել է Պուտինի հուզական վիճակի մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի մոտ ներկայումս չափազանց անկանոն աշխատանքային օր է։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ճեպազրույցի ժամանակ Կրեմլի ներկայացուցիչի արված հայտարարությանը։
«Նախագահի աշխատանքային օրը խիստ անկանոն է, ֆիքսված ժամ չկա։ Բայց ամեն դեպքում, առավոտից մինչև ուշ գիշեր»,-բացատրել է Պեսկովը:
Նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ այժմ Պուտինի էմոցիոնալ վիճակը նորմալ է։ Պուտինի աշխատանքային գործընթացների հետ կապված այլ մանրամասներ Պեսկովը չի հայտնել։
Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ նախագահի աշխատակազմի աշխատակիցները աշխատանքի են գնում առանց դիմակների։