Ես սիրով կաշխատեմ իշխանությունների հետ. Վարդենիսի ընդդիմադիր համայնքապետ (տեսանյութ)
Վարդենիս խոշորացված համայնքի ավագանին 14 կողմ 13 դեմ ձայներով քիչ առաջ համայնքապետ ընտրեց Ահարոն Խաչատրյանին, որի թեկնածությունը պաշտպանում էին «Ահարոն Խաչատրյան» և «Միսնական Վարդենիս» խմբակցությունները:
ՔՊ-ն, որն ուներ 13 մանդատ, դեմ քվեարկեց նրա թեկնածությանը: Ընդ որում, ՔՊ-ն թեկնածու չառաջադրեց:
Քվեարկությունից հետո ՔՊ խմբակցության ներկայացուցիչը հայտարարեց, որ սիրով կաշխատեմ իշխանությունների հետ: