Ադրբեջանում պետական դավաճանության կասկածանքով մարդ է ձերբակալվել
Պետական դավաճանության կասկածանքով քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քաղաքացի Մամեդով Էմիլ Ռամիզ օղլուի նկատմամբ՝ ծնված 1981 թ:
Այս մասին տեղեկանում ենք Haqqin.az-ից::
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Էմիլ Մամեդովը նյութական շահի դիմաց հանդիպել է երրորդ երկրի տարածքում գտնվող հայկական հատուկ ծառայությունների աշխատակիցներին՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հանձնարարականների կատարմանն աջակցելու նպատակով։
Նշվում է, ոչ նա հրահանգներ է ստացել հավաքել տեղեկատվություն, որը կարող է օգտագործվել ի վնաս Ադրբեջանի պետական անվտանգության։ Բացահայտվել են հիմնավոր կասկածներ հայկական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ գաղտնի կապերի և նրանց կողմից սահմանված գաղտնիության կանոնների պահպանման վերաբերյալ։