Ռուսական ռազմանավերը մոտենում են Ուկրաինայի ափերին
Սև ծովում ռազմանավերի երեք խումբ շարժվում է դեպի Օդեսա։ Կան երեք խմբերի 14 նավեր, այդ թվում՝ դեսանտային նավեր, հայտնում է РБК-Украина-ն՝ Naval News-ին հղումով։
Ըստ տեղեկությունների՝ արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, թե ինչպես են ռուսական ռազմածովային ուժերի նավերը մոտենում ուկրաինական ափերին։
Ըստ նախնական վերլուծության՝ նավերը բաժանված են երեք խմբի. երկուսը բաղկացած են մարտական նավերից, մեկը՝ դեսանտային նավերից։