Բանակցություններում Կիևի և Մոսկվայի դիրքորոշումներն այժմ ավելի իրատեսական են թվում. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ բանակցություններում Կիևի և Մոսկվայի դիրքորոշումներն այժմ ավելի իրատեսական են թվում։
«Ինչպես տեղեկացված եմ, բանակցություններում դիրքորոշումներն ավելի իրատեսական են հնչում, բայց ավելի շատ ժամանակ է պետք, որպեսզի որոշումները հօգուտ Ուկրաինայի լինեն։ Մեր հերոսներն ու պաշտպաններն այս անգամ էլ օգնում են մեզ՝ պաշտպանելով Ուկրաինան ամենուր»,- ասել է Զելենսկին, մեջբերում է ՈւՆԻԱՆ-ը։
Ուկրաինայի նախագահի խոսքով, որպեսզի Ուկրաինան ստանա այն, ինչ իրեն է պատկանում, «դեռևս անհրաժեշտ են ջանքեր, անհրաժեշտ է համբերություն»։